Թրամփի դեմ հարուցված դատական գործերը փակվել են

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ փակվել են երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված գործերը, որոնք բացվել էին 2020թ-ին՝ նախագահական  ընտրությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու, եւ Կապիտոլիումի շենքի վրա «գրոհ» կազմակերպելու համար:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ արդարադատության նախարարությունը, գործող կանոնների համաձայն, չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ գործող նախագահին։

ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պահանջում է կարճել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վարույթը։

«Դատական ​ դիրքորոշումն այն է, որ Սահմանադրությունը պահանջում է, որ այս գործը կարճվի նախքան ամբաստանյալի պաշտոնը ստանձնելը», — գրել է դատախազը դատական ​​հայցում: Միաժամանակ նա նշել է, որ «գործի էության վերաբերյալ մեղադրող կողմի դիրքորոշումը չի փոխվել, բայց հանգամանքները փոխվել են»։

Թրամփի նախընտրական շտաբը նրա դեմ հարուցված գործերի կարճումը անվանել է օրենքի գերակայության «հաղթանակ»։

«Արդարադատության դեպարտամենտի այսօրվա որոշումը վերջ դրեց նախագահ Թրամփի դեմ հակասահմանադրական դաշնային գործերին և օրենքի գերակայության մեծ հաղթանակ է», — ասվում է ապագա նախագահի հանրային կապերի տնօրենի հայտարարության մեջ:

Նախկինում հաղորդվում էր, որ Սմիթը, ով երկու գործ է վարել Թրամփի դեմ, նախատեսում է ավարտել իր աշխատանքը և հրաժարական տալ։ Ամերիկայի ապագա նախագահն իր հերթին խոստացել է պաշտոնանկ անել Սմիթին երդմնակալությունից հետո «առաջին երկու վայրկյանում»։