«ՌԴ Պետդումա է ներկայացվել ռուսերեն չիմացողներին դպրոցներ ընդունելու արգելքի նախագիծ».- լրագրողներին ասել է պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ըստ օրինագծի, օտարերկրացիներին հնարավոր կլինի ընդունել դպրոցներ միայն այն դեպքում, եթե նրանք հաջողությամբ անցնեն կրթական ծրագրերը տիրապետելու համար բավարար ռուսաց լեզվի իմացության թեստավորում։ Թեստավորումը կլինի անվճար և կանցկացվի պետական կամ քաղաքային կրթական կազմակերպությունների կողմից։ Թեստը չհանձնածները դպրոց չեն ընդունվի։ Նույնը վերաբերում է Ռուսաստանում ապօրինի բնակվող միգրանտներին։ Ռոսոբրնադզորը կտրամադրի մեթոդական աջակցություն թեստավորման համար, կմշակի դրա իրականացման համար ախտորոշիչ նյութեր և ռուսաց լեզվի իմացությունը գնահատելու չափանիշներ, ինչպես նաև կսահմանի թեստի հաջող ավարտը հաստատող միավորների նվազագույն քանակը: Վոլոդինի խոսքով՝ դեկտեմբերի 9-ին օրինագիծը կքննարկի համապատասխան հանձնաժողովը, իսկ հաջորդ օրը առաջին ընթերցումը տեղի կունենա Պետդումայի լիագումար նիստում։
