«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ծանր և շատ պատասխանատու գործընթաց է։ …Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որքան հնարավոր է, շուտ տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի «դառը զգացողության»», — ասել է ՌԴ դեսպանը։
«Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցություն ցուցաբերել մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»,- հավելել է Կոպիրկինը։
