Գիտնականները միայն նոր են սկսում հասկանալ, թե ինչու է հինգ ափամերձ պետությունների, հատկապես՝ Ադրբեջանի հարստության աղբյուր հանդիսացող Կասպից ծովը աստիճանաբար փոքրանում, ցամաքում: Ծովի ջրի մակարդակը շարունակաբար իջնում է 1996թ.-ից և դեռ ավելի արագ՝ 2006թ.-ից: Մինչև 2100թ. ջրի մակարդակը կարող է իջնել 9-ից 18 մետրով: Նվազում է ձկնաբուծությունը: Գյուղատնտեսությունը խաթարվում է աղի ջրի աճի պատճառով, իսկ ծայրահեղ վտանգված Կասպից փոկը սպառնում է ոչնչացմանը:
Այս բնապահմապական մեծ խնդրին անդրադարձել են COP 29-ի ժամանակ: ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) ղեկավար Ինգեր Անդերսենն ասել է.««Սա ավելին է, քան բնապահպանական ճգնաժամ: Դա մարդկային ճգնաժամ է: Առանց հրատապ գործողությունների, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, առանց գլոբալ գործողությունների, մենք մինչեւ դարի կեսերը կարող ենք տեսնել հինգ միլիոն մարդու տեղահանված Կասպից ծովի ավազանից»:
Մինչև վերջերս գիտնականները վստահ չէին, թե ինչու էր ջուրն այդքան արագ նահանջում։ Այժմ նրանք բարձրաձայնում են կլիմայի փոփոխության պատճառների մասին:
«Դա գլոբալ բնապահպանական խնդիրների մանրակերտն է, որը մենք տեսնում ենք: Ծովը նույնիսկ օջախն է մի բանի, որը մղում է սեփական կործանմանը: Այն գտնվում է տարածաշրջանի նավթի և գազի հարուստ պաշարների վրա: Ծովն ապահովում է Ադրբեջանի պետական բյուջեի 60%-ը։ Դրանց հորատումը աղտոտել է ջուրը, իսկ դրանց այրումը ավելի շատ կլիմայի փոփոխություն է առաջացնում», — ասել է Էլիզաբեթ Սելվուդը:
