Ընդդիմությունը եւ իշխանությունը ետկուլիսային բանակցությունների մեջ են

Վերջին օրերին Վրաստանում ընդդիմադիր շարժումը մարել է. առաջնորդներն ասել են, որ ապագա քայլերի մասին կտեղեկացնեն հասարակությանը: «Սպուտնիկ Վրաստան»-ին տված հարցազրույցում քաղաքագետ Ստանիսլավ տարասովն ասել է.«Վրաստանում բողոքի ցույցերը մարում են, որոնք կոչված են շեղելու ուշադրությունը կուլիսային բանակցություններից իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև: Այս մարող բողոքի ակցիաները ծածկում են որոշակի գործընթաց, որի մասին մենք, ամենայն հավանականությամբ, քիչ բան գիտենք, դրանք կուլիսային բանակցություններ են իշխանությունների և ընդդիմության միջև՝ խորհրդարան մտնելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը։ Ըստ նրանց՝ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են։