Ուկրաինայի պաշտպանության ուժերը հրթիռային հարձակման արդյունքում ծանր կորուստներ են հասցրել եւ ջախջախել Ռուսաստանի Կուրսկի շրջանի Մարինո գյուղի ստորգետնյա հրամանատարական կետին: Այնտեղ են գտնվել բարձրաստիճան հրամանատարներ:
Այս հարձակման արդյունքում ոչնչացվել են ռուս գեներալ-լեյտենանտ Վալերի Սոլոդչուկը, ռուսական բանակի 18 սպա, ինչպես նաև 500 հյուսիսկորեացի զինվոր, ովքեր ժամանել էին Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Վիրավորվել է 33 ռուս զինվոր։ Վիրավորվել են նաև հյուսիսկորեացի երկու սպա և մի կին, ով ենթադրաբար թարգմանիչ է: Զոհված ռուս սպաների մեծ մասը Հարավային և Արևելյան ռազմական շրջանների ներկայացուցիչներ էին։
