Ալիեւն առավոտ «ծեգին» մասնակցել է Ստեփանակերտի համալսարանի բացմանը

Այսօր առավոտյան, ժամը 09.25-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով  Իլհամ Ալիեւի պաշտոնական էջին,  լուր հրապարակեցին, թե իրենց երկրի ղեկավարը մասնակցել է Արցախի Ստեփանակերտի համալսրանանի մացմանը.«Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդի քաղաքում մասնակցել է Ղարաբաղի համալսարանի վերակառուցումից հետո բացմանը , հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։Նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Ղարաբաղի համալսարանի ուսուցիչների և ուսանողների հետ։

* * * 09:25

Եթե ուշադրություն դարձնենք լուրի հրապարակման ժամին, ապա կարող ենք հասկանալ, որ բացումը տեղի է ունեցել աքլորականչին, քանի որ մին 09.25  նա հասցրել է նաեւ հանդիպել համալսարանի ուսուցիչների եւ ուսանողների հետ: Ի դեպ, համալսարանի բացումից ոչ մի լուսանկար դեռեւս չի հրատարակվել: