Թրամփն ու Պուտինը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ. Բորել

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սպիտակ տան ապագա ղեկավար Դոնալդ Թրամփը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ փորձելով համաձայնության գալ։ Ամեն ինչ կարծես ցույց է տալիս, որ Թրամփն ու Պուտինը կլինեն Ուկրաինայի հետ ճաշացանկում».-ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդն ու ԱՄՆ ընտրված նախագահը կարող են փորձել համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Միաժամանակ Բորելը վստահեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին չի համաձայնի կարգավորել իրավիճակը առանց Ուկրաինայի մասնակցության։