Հինգշաբթի օրը Միջազգային քրեական դատարանը ռերբակալության օրդեր է տվել Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին՝ Գազայի պատերազմի հետ կապված ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը բացահայտ չի ասում, որ Նեթանյահուն կձերբակալվի, եթե նա գա Մեծ Բրիտանիա: Սակայն դա ասվում է տարբեր պաշտոնյաների ու խոսնակների շուրթերով: Քեյր Սթարմերի խոսնակն ասում է, որ կառավարությունը «կկատարի իր օրինական պարտավորությունները»՝ կապված ձերբակալման օրդերի հետ.«Մեծ Բրիտանիան միշտ կկատարի իր իրավական պարտավորությունները, որոնք սահմանված են ներքին օրենսդրությամբ և, իսկապես, միջազգային իրավունքով»:
Ներպետական գործընթացը, որը կապված է ՄՔԴ-ի ձերբակալության օրդերների հետ, մինչ օրս երբեք չի օգտագործվել Մեծ Բրիտանիայի կողմից, քանի որ երկիր երբեք չի այցելել որևէ մեկը, ով հետախուզվում է միջազգային դատարանի կողմից»:
Ավելի վաղ ուրբաթ օրը Ներքին գործերի նախարար Իվետ Կուպերն ասել էր. «Պատեհ չի լինի, որ ես մեկնաբանեմ ներգրավված գործընթացները, քանի որ ՄՔԴ-ն անկախ է, թեև Մեծ Բրիտանիան անդամ է: Մենք միշտ հարգել ենք միջազգային իրավունքի կարևորությունը, բայց այն գործերի մեծ մասում, որոնք նրանք հետապնդում են, դրանք չեն դառնում բրիտանական իրավական գործընթացի մաս: Այն, ինչ ես կարող եմ ասել, այն է, որ ակնհայտորեն, Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը մնում է այն, որ մենք կարծում ենք, որ կենտրոնացումը պետք է լինի Գազայում հրադադարի հաստատման վրա».- ասել է նա:
Խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատավորական կուսակցության նախագահ Էմիլի Թորնբերին լրագրողներին-ին ասել է. «Եթե Նեթանյահուն գա Բրիտանիա, ապա Հռոմի կոնվենցիայի համաձայն մեր պարտավորությունը կլինի նրան ձերբակալել ՄՔԴ-ի հրամանով:
Հուլիսի ընտրություններում հաղթելուց հետո կառավարությունը հայտարարեց, որ չի ընդդիմանա Միջազգային Քրեական դատարանի՝ օրդեր տալու իրավունքին:
