Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել:
2024 թվականի մայիսի 20-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը խնդրել է ՄՔԴ-ին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան երեք առաջնորդների նկատմամբ։ Վերջիններս ՄՔԴ-ի գլխավոր դատախազի կողմից մեղադրվել են պաղեստինյան տարածքներում իսրայելական ուժերի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի ընթացքում, որը սկսվել է հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Պատերազմական հանցագործություններից, որոնց մեջ Խանը մեղադրել է Իսրայելի ղեկավարությանը, քաղաքացիական սովի օգտագործումն է որպես պատերազմի մեթոդ և քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը:
Իսրայելի իշխանությունները խստորեն քննադատել են ՄՔԴ-ի մեղադրանքները։ Նեթանյահուն ասել է, որ ՄՔԴ գլխավոր դատախազը «խաթարում է ցանկացած ժողովրդավարության իրավունքը՝ պաշտպանվելու ահաբեկչական կազմակերպություններից և ագրեսորներից», ինչպես նաև մեղադրել է Խանին հակասեմականության մեջ։ Միաժամանակ Նեթանյահուն ասել է, որ դա չի խանգարի Իսրայելին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կատարվածն անվանել է «պատմական ամոթ, որը կհիշվի մինչև ժամանակի վերջ»:
Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել:
