ԱՄՆ-ը նախազգուշացնում է իր դեսպանատան վրա հնարավոր ավիահարվածի մասին եւ անվտանգությունից ելնելով՝ Կիեւում փակել է դեսպանատունը:
Դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ՝ տեղում ապաստանելու համար։
«Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
