Թալանվում են օգնության բեռնատարները

 Գազայում մարդասիրական օգնություն հասցնող բեռնատարները գողացվել են: 109 բեռնատարներից 98-ը չկան: Դա սրել է Պաղեստինում պարենային ճգնաժամը: ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունը չգիտի, թե ով է առևանգել բեռնատարները: «Երբ զինված մարդիկ փորձում են վերահսկողության տակ առնել մեքենան և ապրանքները, մենք հարցեր չենք տալիս: Ընդամենը 11 բեռնատար է հասել Դեյր ալ-Բալահ քաղաքի պահեստ՝ այս գողությունը դարձնելով «ամենավատը ծավալի առումով» Գազայում 13-ամսյա պատերազմի ընթացքում», — լրագրողներին  ասել է նա: Ինչ վերաբերում է մնացած տրանսպորտային միջոցներին, ապա ՄԱԿ-ն այլևս չի վերահսկում բեռնատարները, որոնք «լուրջ վնասներ են կրել», — ասաց նա՝ հավելելով, որ կազմակերպությունը տեղեկություններ չունի դրանց վարորդների մասին։

Գազայում գտնվող շուրջ 2,3 միլիոն պաղեստինցիների գրեթե ողջ բնակչությունը գոյատևման համար ապավինում է միջազգային օգնությանը, ընդ որում բժիշկներն ու օգնության խմբերը ասում են, որ թերսնուցումը աղետալի չափերի է հասել: