Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի շրջանակում Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվելու է կարիերայի տոնավաճառ․ գխավոր շահառուներն աշխատանք փնտրող ԼՂ-ից բռնի տեղահանվածներն են։
«Արմենպրեսսի»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը տեղեկացրեց, որ թեպետ գլխավոր շահառուները արցախցիներն են, սակայն կարիերայի տոնավաճառը բաց է և բոլոր ցանկացողները կարող են գալ, մասնակցել։ Կրիերայի տոնավաճառի նպատակն է հնարավորություններ ստեղծել արցախցիների համար ծանոթանալու Հայաստանի աշխատաշուկային, տեսնելու, թե ինչ կառուցվածք այն ունի, ինչ հիմնական գործատուներ կան, որ ոլորտներն առավել շատ պահանջակ ունեն։ Հայկուհի Գևորգյանը նկատեց, որ Հայաստանի ու ԼՂ-ի աշխատաշուկաները տարբեր են եղել։ Բռնի տեղահանումից հետո արցախցիներին շատ դժվար է պատկերացնել Հա
Մինչ կարիերայի տոնավաճառը, «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի շրջանակում աշխատանք է տարվել 1000-ից ավելի արցախցիների հետ, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ նրանց աշխատանքային հմտությունները զարգացնելու համար։ Բուն մասնագիտական դասընթացներից զատ նաև անգլերենի ուսուցման, համակարգչային ծրագրերի դասընթացներ են եղել։ Դասընթացներից հետո, այս ընթացքում որոշ արցախցիների հաջողվել է աշխատանք գտնել։
ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
