Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության ներկայացուցիչների կոչը՝ Բրյուսելին համեմատել է բոլշևիկյան ժամանակաշրջանի գործիչ Սերգո Օրջոնիկիձեի՝ Մոսկվային ուղղված ուղերձի հետ։
Հիշեցնենք, որ Խորհրդարան մտած, բայց հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չճանաչած ընդդիմադիր կուսակցությունները նամակ են հղել ԵՄ դիվանագիտության ղեկավարին և ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներին եւ խնդրել, որ Վրաստանի իշխանություններին ասեն՝ նոր խորհրդարանը լեգիտիմություն չունի։
«Հիշու՞մ եք հայտնի ուղերձը, որը Սերգո Օրջոնիկիձեն ուղարկեց Մոսկվա մեկ դար առաջ, սա Սերգո Օրջոնիկիձեի ուղերձն է, բայց ոչ թե Մոսկվային, այլ տվյալ դեպքում Բրյուսելին», — ասել է Կոբախիձեն: Նա ընդգծել է , որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցվել է անցած ընտրությունների պատճառով և դադարեցվել բոլոր պաշտոնական հաղորդակցությունները ԵՄ-ի և ներկայիս իշխանությունների միջև։
Մասնավորապես, վրացական ընդդիմադիր անդամները կչեղարկեն ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստերը, կդադարեցնեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կսառեցնեն տեխնիկական համագործակցության մեխանիզմները, քանի դեռ վրացական իշխանությունները չեն համաձայնել անցած ընտրությունների միջազգային հետաքննությանը:
Կոբախիձեն նաև ուշադրություն է հրավիրել ընդդիմության կոչին` ուղղված Եվրամիությանը՝ դադարեցնել ֆինանսական օգնությունը (տարեկան մոտավորապես 120 միլիոն եվրո) Վրաստանի կառավարությանը մինչև հետաքննության արդյունքների հայտնի դառնալը: Ընդդիմախոսները առաջարկել են ԵՄ-ին ֆինանսական օգնությունը վերահղել վրացական ոչ կառավարական կազմակերպություններին և անկախ ԶԼՄ-ներին, ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ուղղակի աջակցության մեխանիզմ, ստեղծել արտակարգ ֆոնդ՝ ճնշումների ենթարկվող անկախ լրատվամիջոցների համար:
