Թուրքիան ձեռնո՞ց է նետում ԵՄ-ին

Թուրքիայի ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարել է, որ ԵՄ-ի Էգեյան և Միջերկրական ծովերի ծովային տարածքային պլանավորման  քարտեզները «չեղյալ և անվավեր» են, քանի որ իրավական ուժ չունեն:

«Այս ծրագրով մենք թույլ չենք տա Թուրքիայի իրավունքների ոտնահարում: ԵՄ-ն իրավասու չէ մեկնաբանել ինքնիշխան պետությունների միջև ծովային վեճերը: ԵՄ-ի ներգրավվածությունը նման նախաձեռնություններում ավելի է դժվարացնում այդ վեճերի լուծումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ասել է, որ ԵՄ-ի միակողմանի փորձերը «խաթարում են Էգեյան ծովի հետ կապված խնդիրների համապարփակ, արդարացի և տեւական լուծում գտնելու ջանքերը՝ ընդգծելով, որ խնդիրները պետք է լուծվեն «միջազգային իրավունքի և բարիդրացիության հիման վրա»։

Թուրքիան բազմիցս ընդգծել է, որ Հունաստանի՝ Էգեյան ծովի իր հարեւանի հետ իր հարցերը պետք է լուծվեն երկու երկրների միջև, այլ ոչ թե ԵՄ-ի կամ որևէ երրորդ երկրի միջոցով։