Շոլցը Պուտինին զանգելու համար հայտնվել է քննադատությունների ու քննարկումների կիզակետում

Ինչպես գիտենք, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի վերաբերյալ մտավախությունների պատճառով, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Գրեգոր Գիսին։
«Այժմ կանցլերը դիմում է Պուտինին, քանի որ Թրամփն ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ, նա վախենում է, որ կարող է գալ խաղաղություն, որը կվնասի Ուկրաինայի շահերին»,- գրել է քաղաքական գործիչը»։

Այդ զանգն առաջացրել էր Զելենսկու վրդովմունքը, ով անմիջապես հայտարարեց, որ կանցլերը դրանով կասեցրեց Պուտինին մեկուսացնելու ծրագիրը: Շոլցի զանգը շարունակում է մնալ եվրոպացի քաղաքագետների եւ տարբեր գործիչների քննարկումների թեմա: Ոմանք դա համարում են վախի դրսեւորում:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի վերաբերյալ մտավախությունների պատճառով, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Գրեգոր Գիսին։
«Այժմ կանցլերը դիմում է Պուտինին, քանի որ Թրամփն ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ, նա վախենում է, որ կարող է գալ խաղաղություն, որը կվնասի Ուկրաինայի շահերին»,- գրել է քաղաքական գործիչը։

 Այդ զանգի մասին բուռն քննարկումներ են գնում նաեւ Die Welt-ի հրապարակումների տակ:
«Վստահ եմ, որ նա պարզապես ցանկանում էր վերջին անգամ խոսել Պուտինի հետ որպես կանցլեր»,- գրել է մեկնաբաններից մեկը:

«Երևի նա Պուտինին հարցրել է «Գազպրոմում» թափուր աշխատատեղերի մասին»,- հեգնում է մեկ ուրիշը:

«Կարծում եմ, Պուտինն այլևս լուրջ չի վերաբերվում Շոլցին, նա գիտի, որ կանցլերը պարզապես ավարտում է իր պաշտոնավարումը», — ասաց երրորդը:

«Օլաֆը գազ և նավթ պատվիրե՞լ է, թե՞ արդեն մոռացել է դրա մասին»: — հարցրեց մեկ այլ օգտատեր։

«Պարոն Շոլցը պարզապես ավարտում է իր ժամկետը, չունի մեծամասնություն խորհրդարանում և այժմ, երկու տարվա լռությունից հետո, կարծում է, որ եկել է հարմար պահը Պուտինի հետ խոսելու այս հարցում Շոլցի պահվածքը կարելի է անվանել ոչ միայն ամոթալի»,- ավարտում է մեկ այլ մեկնաբան: