Հարձակվել են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի վրա

Այսօր Վրաստանում հարձակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գեորգի Կալանդարաշվիլիի վրա եւ սեւ հեղուկ լցրել վրան: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ դա սև ներկ է կամ թևաներկ: ԿԸՀ նախագահը տեսանելի աչքի վնասվածք է ստացել և չի կարողացել մամուլի ասուլիս կազմակերպել։ Հարուցվել է քրեական գործ՝ «Դիտավորությամբ առողջությանը նվազ ծանր վնաս պատճառելը» հոդվածով:

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն ԿԸՀ-ի եզրափակիչ նիստում, երբ հայտնի է դարձել ընտրությունների  վերջնարդյունքը, դիմել է նման սադրանքի, որից հետո ծեծկռտուք է սկսվել՝ ժամանակավորապես խաթարելով ԿԸՀ նիստը։
«Արդյոք դա ներկայացում էր, թե քրեական հանցագործություն, կասեն համապատասխան պետական ​​կառույցները, սակայն ընդդիմության անունից հանդես եկող խմբերն իսկապես «սև կետի» կարգավիճակ են ստեղծել իրենց համար», — ասաց «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Մակա Բոչորիշվիլին: Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Կիրթաձեի գործողություններն անվանել է «քաղաքական տեռոր»։