«Վտանգ կա, որ COP29 -ը կավարտվի անհաջողությամբ»,-ահազանգում են միջազգային մասնագետները

ՄԱԿ-ին բաց նամակ ենամ են ուղղել բազմաթիվ մասնագետներ, կլիմայագետներ,  այդ թվում՝ ՄԱԿ-ի նախկին ղեկավար Պան Գի Մունը, կլիմայի մարմնի (UNFCCC) նախկին ղեկավարը: Բաց նամակում ասվում է, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ապագա COP-երի կառուցվածքը պետք է փոխվի:

«ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովներն այլեւս նպատակին չեն ծառայում, կլիմայի շուրջ բանակցությունները «այլևս պիտանի չեն նպատակին» և պետք է հյուրընկալվեն միայն այն երկրների կողմից, որոնք փորձում են հրաժարվել հանածո վառելիքից»,-ասել են գործընթացի վետերանները:

Նամակում նաև կոչ է արվել ընդունել «խիստ իրավասության չափանիշներ» ընդունել ընդունող երկրների համար՝ բացառելու նրանց, ովքեր «չեն աջակցում հանածո էներգիայի փուլային հեռացմանը/անցմանը»:

«Այս տարի հյուրընկալող երկիրը՝ նավթպետական ​​Ադրբեջանը, տարաձայնությունների մեջ է ընկել:

Նրա ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևն օգտագործեց իր բացման խոսքը՝ քննադատելու արևմուտքի կեղծավորությունը և գովաբանելու նավթն ու գազը՝ որպես Աստծո «պարգև»: Նրա քննադատությունը Ֆրանսիայի հասցեին, որի հետ հարաբերությունները երկար ժամանակ լարված էին, ստիպեցին ֆրանսիացի նախարարին չեղարկել գագաթնաժողովի այցը:

Մինչ կառավարությունը և նրա COP թիմը առանձին գործողություններ են իրականացնում, ընդունող երկրները պետք է հարթեն տարաձայնությունները և կոնսենսուս գտնեն հավաքված գրեթե 200 երկրների միջև:

COP-ի նախագահությունները նաև իրենց թեկնածությունն են դնում որպես կլիմայի առաջնորդներ և ուշադրության կենտրոնում են գցում սեփական երկրները: Ադրբեջանը զարգացող փոքր երկիր է, որը զգալիորեն ապավինում է նավթից և գազից ստացվող եկամուտներից: Սակայն այն դանդաղ առաջընթաց է գրանցել մաքուր էներգիայի ստեղծման գործում՝ ստանալով իր էներգիայի ընդամենը 1,5%-ը մաքուր աղբյուրներից, և դաժան ճնշում գործադրեց քննքադտների նկատմամբ՝ COP29-ին ընդառաջ»,- իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնել հեղինակները: