Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։
Բայրամովի խոսքով, բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից.
«Դրանցից մեկը ֆիզիկական շփումն է, և դա կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա: Այս պատճառով մինչեւ դեկտեմբեր հնարավոր չէ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել։ Դեկտեմբեր կամ հունվար այլ հարց է։ Կոնկրետ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են»։
