Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի օդանավակայանին՝ թռիչքուղուց ընդամենը տասնյակ մետր հեռավորության վրա։ Այս մասին գրել են իսրայելական հեռագրային ալիքները։
Լիբանանյան աղբյուրները հաղորդել են Բեյրութի Դահիյա շրջան վրա իսրայելական օդուժի ռմբակոծության մասին։ Այդտեղ է տեղակայված Հեզբոլլահի ռազմաբազան:
Բեյրութում տեղի ունեցած հարձակումների հետ միաժամանակ օդային հարձակում է եղել նաև Նաբաթիեում։
