Իսրայելը «նվեր» է պատրաստում Թրամփին

Իսրայելի իշխանությունները ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել Լիբանանում, որպեսզի դա դառնա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին արտաքին քաղաքական հաղթանակը, գրել է The Washington Post-ը։

Հրատարակությունը, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել է, որ այս հարցը քննարկվել է Մար-ա-Լագոյում՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի՝ Բենիամին Նեթանյահուի վստահելի անձի, Դոնալդ Թրամփի և նրա փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։

«Տեսակետ կա, որ Իսրայելը Թրամփին նվեր կներկայացնի… Այդ փոխըմբռնումը կձևավորվի հունվարին լիբանանյան հարցում», — հրատարակությանը ասել է Իսրայելի ներկայացուցիչը։ Դերմերի մամուլի քարտուղարը սահմանափակվել է միայն նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։

Հրատարակությունը մեջբերել է Պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Բարաք Օբամայի վարչակազմի հատուկ բանագնաց Ֆրենկ Լոուենշտեյնին. «Նեթանյահուն չի վստահում Ջո Բայդենի և ցանկանում է միավորներ վաստակել Թրամփից։ Իսկ Թրամփը կվարվի այնպես, ասես արդեն ստանձնել է պաշտոնը»։