Թեհրանը կկիրառի իր «պաշտպանության իրավունքը»՝ ի պատասխան Իրանի վրա Իսրայելի հարվածներին, երբ հարմար գտնի․ Իրանի ԱԳՆ

Թեհրանը կկիրառի իր «պաշտպանության իրավունքը»՝ ի պատասխան Իրանի վրա Իսրայելի հարվածներին, երբ հարմար գտնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին՝ պատասխանելով հարցին, թե Թեհրանը պատրաստվում է արդյոք պատասխան հոկտեմբերի վերջին Իրանին Իսրայելի հարվածներին։

«Իսրայելի ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է։ Նրանք ոտնահարեցին մեր ինքնիշխանությունը: Դա մեր օրինական իրավունքն է՝ պաշտպանել ինքներս մեզ: Մենք կարծում ենք, որ կարող ենք օգտագործել այդ իրավունքը համապատասխան ժամանակին և պատշաճ ձևով», — ասել է իրանցի պաշտոնյան: