Ձեր «իրական Հայաստան»-ը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի»․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին

Նիկո՛լ Փաշինյան, Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո: ԱԺ-ում այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նրա խոսքով՝  աշխարհում մեկ պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան է, աշխարհում մեկ պետություն կա, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի ու Հայաստանի վրա՝ Ադրբեջանն է։

«Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։ Ձեր «իրական Հայաստան»-ը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի»,- հավելել է Վարդանյանը։