Նիսի քաղաքապետը ամոթանք է տվել Միշելին՝ Ալիևի հետ ձեռքսեղմումն անվանելավ ամոթալի

Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ամոթանք է տվել Շառլ Միշելին, թե․
«Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»: