Ռուսաստանը դեմ է պատերազմի սառեցմանը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սառեցումը շփման գծի երկայնքով «ավելի վատ է, քան մինսկյան պայմանավորվածությունները», ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա ոմանք սկսել են ավելի սթափ նայել կոնկրետ ուկրաինական իրավիճակին և ասել. Եկեք 10 տարի զինադադար հաստատենք շփման գծում, հետո կտեսնենք։ Սրանք նույն Մինսկի համաձայնագրերն են՝ նոր փաթեթով։ Նույնիսկ ավելի վատ»,- ասել է Լավրովը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձի թեմային՝ Լավրովն ասել է, որ «դա չի փոխի Միացյալ Նահանգների հիմնարար վերաբերմունքը Ուկրաինայում տիրող իրավիճակին, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ»։