Անցյալ տարi, երբ Գազայում պատերազմ բռնկվեց, բժիշկ Ադնան Ալ-Բուրշը շուրջօրյա աշխատում էր՝ նաեւ փաստագրելով իր շուրջը ծավալվող պատերազմական սարսափը: Որպես հայտնի օրթոպեդ-վիրաբույժ, Ադնան Ալ-Բուրշը իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում՝ վիրահատելով ու վերականգնելով կոտրված վերջույթներ ու մարմիններ:

Անցած տարվա հոկտեմբերից հիվանդանոցում սպառվել էին վառելիքի, սննդի և ցավազրկող հիմնական միջոցները, և այլևս տեղ չկար դիակները պահելու համար: Բժիշկ Ալ-Բուրշը և նրա գործընկերները զանգվածային գերեզմաններ են փորել, երբ պայթյունների ձայնը հնչել է հիվանդանոցի պատերի հետևում:

Կոնֆլիկտի բռնկումից անմիջապես հետո վիրաբույժը կնոջ Յասմինի հետ հասկացավ, որ իրենց կյանքն ու աշխարհը ընդմիշտ փոխվել է։
«Ադնանը պետք էր ամեն անգամ, երբ պատերազմ էր լինում: Այնպես որ, ես նրան ասացի՝ պատրաստվիր, շատ վիրահատություններ կլինեն, քո օգնության կարիքը կունենան, նա գնաց հիվանդանոց՝ վիրավորներին ընդունելու և 24 ժամ մնաց, չդադարեց»,- հիշում է բժշկի կինը։
Բժիշկ Ալ-Բուրշն պատերազմական իր օրերն անցկացնում էր վիրահատարանում, իսկ գիշերը քնում էր անձնակազմի սենյակում:

Նոյեմբերի կեսերին Ալ-Շիֆա հիվանդանոցը շրջափակված էր իսրայելական զորքերի կողմից: Մեկ շաբաթ անց հրահանգվել է հիվանդներին, անձնակազմին և համալիրում ապաստանած մոտ 50,000 տեղահանված բնակիչներին տարհանել: Բժիշկ Ալ-Բուրշը ֆիքսել է մարդկանց երկար շարասյուների տեսարանը, որոնք քայլում են դեպի հարավային Գազա: Իսրայելն իր վայրագությունն արդարացնում էր, թե իբր Ալ-Շիֆայի հիմքերը երեսպատված են թունելներով, որտեղ ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և վերահսկման կենտրոնն է: Բժիշկները հերքում էին դա:
Վիրաբույժը չհետևեց նրանց։ Փոխարենը, նա գնաց հյուսիս-արևելք մեկ այլ հաստատություն՝ Ինդոնեզական հիվանդանոց, որը դեռևս գործում է Գազայի հյուսիսում: Այնտեղ վիճակն ավելի սարսափելի էր:
«Ես ցնցված էի այստեղի աղետի չափից»,- ասել է նա տեսանյութում։ «Կան վիրավորներ, ովքեր տասը օրից ավելի սպասում են իրենց վիրահատություններին, նրանց վերքերը ծանր ախտահարված են»։
2023 թվականի նոյեմբերի 20-ին հիվանդանոցը շրջապատվեց իսրայելական տանկերով, իսկ ավելի ուշ երեկոյան արկեր արձակվեցին երկրորդ հարկ։ Զոհվեց առնվազն 12 մարդ։
Բժիշկ Ալ-Բուրշը ողջ է մնացել աննշան քերծվածքներից, սակայն հաստատության առջևի մուտքը քնդվել էր: «Ավերածություններն ամենուր են»,- ասել է նա մեկ այլ տեսանյութում։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հերքել է, որ իսրայելական ուժերը պատասխանատվություն են կրում հիվանդանոցի համար:
2023 թվականի դեկտեմբերի սկզբին բժիշկ Ալ-Բուրշը տեղափոխվել էր փոքր հիվանդանոց, որը նույնպես հյուսիսում էր, որը կոչվում էր Ալ-Աուդա:
Մի շարք նկարներում, որոնք տեղադրվել են հիվանդանոցի սոցիալական ցանցերի էջում, երեւում են, թե ինչպես է նա հիվանդներին զննում դեմքին փորագրված հոգնածությամբ: Սրանք վիրաբույժի վերջին հայտնի նկարներն են:
Դեկտեմբերի 5-ին իսրայելցի զինվորականները շրջապատել էին հիվանդանոցը, և անձնակազմը անհանգստացած էր, թե ինչ են անելու զինվորները: Իսրայելական բանակն ուներ հիվանդանոցում գտնվող 14-ից 65 տարեկան բոլոր տղամարդկանց ամբողջական տվյալները եւ պահանջել են, որ բոլոր տղամարդիկ իջնեն, հակառակ դեպքում կկործանեն հիվանդանոցը, որտեղ կան շատ կանայք և երեխաներ:
Տղամարդիկ դուրս են գրվել հիվանդանոցից, և հինգը, ներառյալ բժիշկ Ալ-Բուրշը, տարվել են: Վերջինս, ըստ ականատեսների, շատ կոպիտ ձեւով է տարվել…Ալ-Բուրշի գործընկերները փասում են, որ նա սպանվել է իսրայելական գերության մեջ՝ բանտում: Մինչդեռ, թե՛
Իսրայելական բանակը եւ բանտային ծառայությունը հերքում են, ասելով, որ իրենց պատասխանատվության ներքո բժշկի մահ չի եղել:
:


