«Բնիկ հայերի հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքով արդարություն չէ․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե «Բաքուն սեփական ուժերով կատարել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի պահանջները, որոնք մնացել էին թղթի վրա 30 տարի»։

«Բնիկ հայերի հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքով արդարություն չէ: Դա նույնիսկ օրինական չէ միջազգային օրենսդրությամբ:

Ադրբեջանը միայնակ չի գործել՝ առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մեղսակցության և օրհնության, դա անհնար կլիներ իրականացնել: Նրանք, ովքեր դեռ ներկա են COP29-ին, ամաչում ենք ձեր լռությունից»,– ասվել է X-ում զետեղված հայտարարության մեջ։