Չե՞ք կարծում, որ ոստիկաններին պետք է թեստավորեն բռնության հակվածության համար․ Խաչատրյանը՝ Քոչարյանին

Չե՞ք կարծում, որ ոստիկանության ծառայողները ծառայությն անցնելուց առաջ, որպես պարտադիր պայման, թեստավորում անցնեն բռնության հակվածություն ունենալու համար։ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց է ուղղել Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

«Երկրներ կան, որտեղ թեստեր են հանձնում և ստուգում են ոստիականների հակվածությունը բռնության նկատմամբ։ Որպես այդ ուժերի հետ առնչված մարդ, ինձ մոտ տպավորություն է, որ հակառակ ընտրություն է կատարվում և սադիստական հակումներունեցող մարդկանց են ընդունում ոստիկանության զորքերում և հատում ստորաբաժանումներում»,- նշել է Խաչատրյանը։

Նա նշել է նաև, որ մինչ այս որևէ բերետ բռնություն կիրառելու համար չի դատվել։