Բաքուն արդյունավետ է անվանել Կազանում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական ազդակներ է ստեղծել բանակցությունների շարունակման համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Կազանում շատ արդյունավետ հանդիպում է եղել Հայաստանի վարչապետի և պարոն նախագահի միջև։ Եվ մեր մտադրությունն է շարունակել բանակցությունները՝ հիմնվելով այդ ազդակների վրա», — ասել է նա Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովի շրջանակներում: