Վլադիմիր Զելենսկին «ոչ իրատեսական» նախընտրական հռետորաբանություն է անվանել ուկրաինական հակամարտությունը լուծելու ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ծրագիրը։
«Իմ դիրքորոշումն այն է, որ ընտրական շրջանը և ընտրական ուղերձները նախընտրական ուղերձներ են։ Երբեմն դրանք «ամբողջովին իրական չեն», — ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Թրամփը նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ բանավեճի ժամանակ ասել էր, որ Ուկրաինայում իրավիճակը կկարգավորի նույնիսկ մինչև պետության ղեկավար դառնալը ։
Միևնույն ժամանակ, փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու Թրամփի ծրագիրը ներառում է Կիևի հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալուց ։
