Մոսկվան անօդաչու թռչող սարքի հարձակման տակ

Մոսկվայի իշխանությունները հայտնում են, որ տասը անօդաչու թռչող սարք են խոցել: Հաղորդվում է, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի թաղամասում հրդեհվել է երկու առանձնատուն՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով։

Այս պահին հաղորդվում է, որ ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 32 անօդաչու թռչող սարք։

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:03-ից, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքի վրա՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

«Օդանավերի անձնակազմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հակաօդային պաշտպանության ուժերը նոյեմբերի 10-ի առավոտյան Ռամենսկոե շրջանում չորս անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Նրա խոսքով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Բացի այդ, տեղեկություններ կան Բրյանսկի և Ռոստովի շրջանների վրա անօդաչու սարքերի հարձակումների մասին։