Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ելույթ ունենալով Հըզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հիշատակին նվիրված արարողության ժամանակ, ասել է, որ «Իրանը միշտ կաջակցի Լիբանանին, դիմադրությանը և մահմեդական երկրներին», հաղորդում է IRNA-ն։
Ըստ Արաղչիի՝ «Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է տարածվել Արևմտյան Ասիայից դեպի այլ շրջաններ»։
«Սիոնիստական ռեժիմը, շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը և բազմիցս խախտելով միջազգային օրենքները, ոչ միայն վտանգել է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, այլև լուրջ վտանգ է ներկայացրել միջազգային համակարգի համար՝ հիմնված կանոնների և նորմերի վրա»,- ասել է Արաղչին։
