ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի ավելի քան 500 հրթիռ և Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հրթիռները Ուկրաինա պետք է հասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այդ խմբաքանակը պետք է բավարարի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կարիքները մինչև այս տարվա վերջ։
Նշվում է, որ ընտրություններից առաջ ԱՄՆ-ն մտադիր էր մնացած օգնությունն Ուկրաինային հասցնել մինչև ապրիլ։ Այժմ Բայդենի վարչակազմը մտադիր է մինչև հունվար հնարավորինս շատ ռազմական օգնություն փոխանցել Կիևին՝ հուսալով դրանով Ուկրաինային ավելի ամուր բանակցային դիրք ապահովել և ուժեղացնել նրա պաշտպանությունը։
Հրատարակությունը նշում է, որ Պենտագոնին հատկացված ավելի քան 7 միլիարդ դոլարը՝ իր պահուստներից Ուկրաինա զենք և զինամթերք փոխանցելու համար, մնում է չծախսված, ինչպես նաև ավելի քան 2 միլիարդ դոլար՝ նախատեսված Կիևին սարքավորումների մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի ֆինանսավորման համար։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Բայդենը կարող է Ուկրաինային փոխանցել 6 միլիարդ դոլար, որը մնացել է հատկացված օգնության փաթեթից։ Նշվում է, որ նա ծրագրում է դա անել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ։
