«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հաղորդավարը Պուտինին հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի նախագահը նրան հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում անցկացվելիք կլիմայական համաժողովին։
«Կանչել է: Բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ (Իլհամ) Ալիևի հետ պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված լինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը»,-նշել է Պուտինը։
