Դոնալդ Թրամփն աչքի է ընկնում իրեն քննադատող լրագրողներին ու լրատվամիջոցներին պատժելու մոլուցքով: Մամուլի ազատության հիմնադրամը նորընտիր նախագահին նկարագրել է որպես «հակամամուլի ծայրահեղական, որը մոլուցք է կրում՝ պատժելու իրեն քննադատող լրագրողներին և լրատվականներին»: Նա «կեղծ լուրեր» է որակում այն հոդվածները, որոնցում քննադատում են իրեն: Իր պաշտոնավարման ընթացքում նա բանտարկել է իրեն քննադատող լրագորղներին, գրաքննել լրատվամիջոցները:
Մամուլի ազատության կազմակերպությունները նախազգուշացրել են Դոնալդ Թրամփին՝ փոխել իր վերաբերմունքը լրագրողների նկատմամբ:
«Անցած տարին Թրամփն անցկացրել է նախընտրական արշավի վրա՝ կոչ անելով ավելի շատ հետաքննություններ անցկացնել արտահոսքի մասին, բանտարկել լրագրողներին և գրաքննել այն լրատվամիջոցները, որոնք իրեն դուր չեն գալիս», — ասվում է խմբի հայտարարության մեջ:
«Օրենսդիրները և նախագահ Բայդենը պետք է գործեն, քանի դեռ ուշ չէ», — ասվում է հայտարարության մեջ՝ կոչ անելով Կոնգրեսին ընդունել օրինագիծ, որը թույլ չի տա Թրամփին՝ «լրտեսել լրագրողներին», ինչպես նա «բազմիցս արել է իր առաջին ժամկետում»։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) պնդում է, որ ընտրություններին նախորդող ութ շաբաթվա ընթացքում Թրամփը վիրավորել է, հարձակվել կամ սպառնացել է ԶԼՄ-ների վրա առնվազն 108 անգամ, մի թիվ, որը չի ներառում գրառումները սոցիալական ցանցերում:
Թրամփը դատի է տվել CBS-ին ընդամենը մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին իր մրցակից Կամալա Հարիսի հարցազրույցը հեռարձակվել է իր 60 Minutes լրատվական ծրագրում՝ պնդելով, որ հաղորդավարը շահարկել է պատասխանները՝ նրան հաճոյանալու համար:
Նա ասել է, որ Comcast-ը՝ NBC News-ի, MSNBC-ի և Sky News-ի մայր ընկերությունը, կհետաքննվեն «դավաճանության» համար»:
«Փոխանակ կրկնապատկելու այն թշնամանքը, որը մինչ այժմ դրսևորում էր լրատվամիջոցների նկատմամբ, Թրամփը պետք է օգտվի առիթից եւ շտկի ներքին մամուլի ազատության մթնոլորտը և վերադասավորի Միացյալ Նահանգները՝ որպես մամուլի ազատության համաշխարհային առաջատար», — ասվում է RSF-ի հայտարարության մեջ:
