Թրամփը կարող է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա

Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Բենիամին Նեթանյահուին «հայտարարել հաղթանակի» մասին Գազայում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելցի նախկին դիվանագետին։

«Նա կասի՝ վերջացրո՛ւ, ինձ սա պետք չէ»,- ասել է նախկին դիվանագետը՝ նկատի ունենալով Թրամփին։

Նա նշել է, որ հանրապետականը, հավանաբար, կխնդրի հրեական պետության կառավարության ղեկավարին «հայտարարել հաղթանակը», իսկ հետո միջնորդների միջոցով բանակցել գործարքի շուրջ:

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով վերլուծաբաններին, Գազայում հրադադարի թեման կդառնա ԱՄՆ նոր վարչակազմի «գլխավոր առաջնահերթությունը»։