«Դոնալդ Թրամփն այժմ մեր ընտրված նախագահն է» ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ ընտրված ղեկավար։

«Դոնալդ Թրամփն այժմ մեր ընտրված նախագահն է, ով ընտրվել է ամերիկացիների կողմից նման ժամանակներում»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):

Նշենք, որ Թրամփը հավաքել է 277 ընտրական ձայն՝ աջակցություն ստանալով գրեթե բոլոր «չկողմնորոշված» նահանգներից։

Հենց հիմա նա պատրաստվում է ելույթ ունենալ իր կողմնակիցների առջեւ։