Ի՞նչ է իրականում նշանակում այդքան տարածված դեպրեսիա բառը

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են “դեպրեսիա“, “ընկճվածություն” բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:

Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է և շարժողական ակտիվության նվազումը:
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից մեկի` հիպոթիմիայի արտահայտվող ձևերից է:
Դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև։

Դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։

Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձևավորվում է թերարժեքության բարդույթ:

Դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նևրոզներսեռական խանգարումներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ և ծերունական պսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն:
Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝ այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: Ծանր դեպրեսիայի ժամանակ դրսևորվում են ստորև նշված բոլոր ախտանշանները:

Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, որոշակի (ծանր, վատ ելք ունեցող) հիվանդությունների հետ կապված երկարատև, հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն: