Ուկրաինական ԱԹՍ Դաղստանի վրայով

Մախաչկալայի օդանավակայանն անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը։ Պատճառը Կասպից ծովի վրայով անօդաչու թռչող սարքն էր, որը ոչնչացվել էր ՀՕՊ համակարգերի կողմից։

«Կասպիյսկում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի պատճառով օդանավակայանն անորոշ ժամանակով փակ է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Սաիդ Ռամազանովը։

Ավելի ուշ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պարզաբանել է, որ օդանավակայանը դադարեցրել է թռիչքներ իրականացնել Մոսկվայի ժամանակով 08:35-ից։

Մարզի ղեկավարը բնակիչներին խնդրեց պահպանել հանգստություն և չտարածել ֆոտո և տեսագրություններ, որոնք «կարող են օգնել թշնամիներին»։

ՌԴ ՊՆ-ն Դաղստանի վրայով հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման մասին չի հայտնել։ Գերատեսչության տվյալներով՝ երկու անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կուրսկի շրջանի, մեկը՝ Օրյոլի շրջանի վրա։