Իսրայելում բողոքի ակցիաներ են՝ ի պաշտպանություն պաշտոնանկ արված պաշտպանության նախարարի

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը պաշտոնանկ է արել Պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ժամանակ վստահության խզման պատճառով»,- հայտնել են նրա գրասենյակից։ Դա առաջացրել է իսրայելցիների բուռն դժգությունը, եւ նրանք դուրս են եկել փողոց: նա Գալանտին փոխարինող է նշանակել  արտգործնախարար Իսրայել Կացին՝ պաշտոնավարելու համար:Վարչապետի ու նախարարիօ ջրերը վաղուց մի առվով չեն հոսում. նրանք տարաձայնություններ ունեին Գազայում պատանդների գործարքի համար:  Նախարարը բախվել էր Իսրայելի իշխող կոալիցիայի այլ կուսակցությունների հետ՝ ծայրահեղ ուղղափառ հրեական համայնքի անդամներին բանակ զորակոչելու համար: Իր պաշտոնանկությունից հետո նա հեռուստատեսային հայտարարության մեջ  ասաց, որ Իսրայելը նավարկում է ճակատամարտի և «բարոյական խավարի» միջով եւ կոչ արեց հետաքննել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ձախողումները։

 Նախարարին սատարող ցուցարարները ճանապարհներ են փակում: Թել Ավիվում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել  նրանց դեմ: