Ի՞նչու են մերօրյա մայրամուտները վառ ու գեղեցիկ

Ինչու՞ են մերօրյա մայրամուտներն ավելի վառ ու գեղեցիկ, քան ասենք 200 տարի առաջվանը։

Պատճառն, անշուշտ բոլորովին էլ ժամանակակից տեխնոլոգիաները և որակյալ լուսանկարչական խցիկները չեն, որ չկային 200 տարի առաջ, ու չեն փոխանցել 2 դար առաջվա լուսանկարները։ Պարզապես մթնոլորտում ավելացել են փոշին, աերոզոլները և այլ աղտոտող նյութեր, որոնք կարող են վերարտադրել լույսի բեկման ու ցրման ավելի վառ երևույթներ։ Այս մասնիկները բեկում են արևի ճառագայթները՝ ստեղծելով ավելի հագեցած նարնջագույն, վարդագույն և կարմիր երանգներ։ Սրանից հետևություն կարող ենք անել, որ ինչքան գեղեցիկ են մայրամուտները, այնքան օդի աղտոտվածության ցուցանիշը բարձր է։