Ուկրաինային սպասվում է դաժան ձմեռ՝ օրական մինչև 20 ժամ էլեկտրաէներգիայի ընդհատումներ

Ուկրաինան ցուրտ ձմռանը կարող է օրական մինչև 20 ժամով հոսանքազրկվել՝ ատոմակայանների վրա հարձակումների պատճառով, գրում է Politico-ն՝ վկայակոչելով էներգետիկ փորձագետների կարծիքը։

Միայն օգոստոսի վերջին Ռուսաստանը ավելի քան 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել էներգետիկ օբյեկտների ուղղությամբ՝ նվազեցնելով Ուկրաինայի էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Ըստ Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և էներգետիկ շուկայի փորձագետ Գենադի Ռյաբցևի: Սա ութ էլեկտրակայանների և ավելի քան 800 ջերմամատակարարման օբյեկտների կորուստն է։

 

Ցրտերի և միջուկային էլեկտրացանցերի վրա հարձակումների պատճառով Ուկրաինան կարող է օրական մինչև 20 ժամ հոսանքազրկվել, ասում է Էներգետիկ արդյունաբերության հետազոտությունների կենտրոնի ղեկավար և Ուկրաինայի կառավարության էներգետիկ հարցերով խորհրդական Ալեքսանդր Խարչենկոն:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է «շատ դաժան ձմեռ» Ուկրաինայում. «Մարդիկ կմահանան իրենց տներում, քանի որ Ռուսաստանը ոչնչացնում է էներգետիկ ենթակառուցվածքը»: