Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի ՀՀ դեսպանի հավատարմագրերը

Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 28 նոր դեսպանների, որոնց թվում նաև դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։

Արարողությունը տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հավատարմագրեր կհանձնեն նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Իռլանդիայի, Դանիայի, Բելգիայի դեսպանները: