Առաջին հարվածը հյուսիսկորեացիներին

Ուկրաինական զորքերն առաջին անգամ հարվածել են ԿԺԴՀ-ի զինվորականներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում, հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։

«ԿԺԴՀ առաջին զինվորականն արդեն կրակի տակ է հայտնվել Կուրսկի շրջանում»,- ասել է Կովալենկոն՝ չմանրամասնելով։