ՊԵԿ-ը հավաքագրված եկամուտների 6,8 % աճ է արձանագրել

Պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել է 6,8 %-ով ավելի գումար։

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 760 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112,7 միլիարդ դրամով կամ 6,8 %-ով։ Մինչև տարվա վերջ այս աճի դինամիկան կշարունակվի և կունենանք բարելավում»,- նշել է Բադասյանը։