ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հավասարվել է փոխնախագահ Քամալա Հարիսին նախագահական ընտրարշավում՝ հաղթահարելով հոկտեմբերի սկզբից նկատված 4 տոկոս տարբերությունը։ Այս մասին վկայում են վերջին հարցման արդյունքները, որը կատարվել է The New York Post թերթի պատվերով։
Երկու թեկնածուները հավաքել են 49-ական տոկոս աջակցություն հավանական ընտրողների շրջանում, ընդ որում՝ 2 տոկոսը հայտնել է, որ կաջակցի ցանկացած թեկնածուի։
Հարիսի աջակցությունը նվազել է 2 տոկոսով նախորդ հարցումից ի վեր, ինչը կարող է նշանակել Թրամփի պոտենցիալ հաղթանակ ընտրողների կոլեգիայում, ինչպես դա տեղի ունեցավ 2016թ., երբ նա առաջ անցավ Հիլարի Քլինթոնից՝ չնայած փոքրամասնությանը ժողովրդական քվեարկությունում։ Հարցումը նաեւ զգալի տարբերություն է գրանցել տարիքային հատկանիշով. Հարիսը առաջին տեղում է 18-34 տարեկան ընտրողների շրջանում՝ 20 տոկոս տարբերությամբ, Թրամփը գերազանցություն ունի 55-ից բարձր տարիքային խմբում, որոնք կազմում են ԱՄՆ ընտրազանգվածի ավելի նշանակալի մասը։
