Մոլդովայում հաղթեց ԵՄ-ամետ թեկնածուն

Կիրակի օրը կայացած նախագահական ընտրարշավի երկրորդ փուլում ձայների գրեթե 98%-ի հաշվարկով Մայա Սանդուն հավաքել է ընդհանուր ձայների 54%-ը: Նա համարվում է ԵՄ-ամետ նախագահ եւ երկիրը կղեկավարի երկրորդ ժամկետում:

Ալեքսանդր Ստոյանոգլոյը, ով համարվում է ռուսամետ, ստացել է ձայների 46%-ը:

Սանդուն կողմնակից  է, որ Մոլդովան շարունակի դեպի ԵՄ տանող ճանապարհը: Իսկ Ստոյանոգլոն խոստանում էր, որ, որպես նախագահ, ինքը նույնպես կաջակցի ԵՄ ինտեգրմանը, բայց նաև կզարգացնի կապերը Ռուսաստանի հետ՝ ելնելով ազգային շահերից: Նա խոստանում էր փորձել վերականգնել ռուսական էժան գազի մատակարարումները:

«Ես քվեարկեցի հանուն ազատ, կայուն և ծաղկող Մոլդովայի, որը կանգնած չէ ձեռքը պարզած, այլ զարգանում է ներդաշնակորեն՝ հիմնվելով Արևմուտքի և Արևելքի հետ հարաբերությունների վրա», — ասել է  Ստոյանոգլոն իր քվեարկությունից հետո:

Բրյուսելը ուշադրությամբ հետեւում էր Մոլդովայի ընտրություններին այն բանից հետո, երբ Վրաստանը՝ նույնպես նախկին խորհրդային պետություն, վերընտրեց իշխող կուսակցությանը, որն Արևմուտքում համարվում է ռուսամետ:

Մայա Սանդուն քվեարկում է կիրակի օրը: Լուսանկարը՝ AP
Մայա Սանդուն քվեարկում է կիրակի օրը: 

 

Ալեքսանդր Ստոյանոգլոյին աջակցում է ռուսամետ Սոցիալիստական ​​կուսակցությունը։ Լուսանկարը՝ AP
Ալեքսանդր Ստոյանոգլոյին աջակցում է ռուսամետ Սոցիալիստական ​​կուսակցությունը։ 

Ստոյանոգլոյի «Արևելք-Արևմուտք» հավասարակշռող հռետորաբանությունը հակադրվում էր  Սանդուի չորս տարվա իշխանությանը, որի ընթացքում Կրեմլի հետ կապերը փլուզվեցին, Մոսկվայի դիվանագետները վտարվեցին, և նա դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:

Մոսկվան Սանդուի իշխանություններին անվանում է «ռուսաֆոբ»: