2024-ի նոյեմբերի 11-22-ին տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի նախօրեակին, մենք՝ հոգեւոր պետերս դարձյալ-ի մեր արդար ընդվզումը ու խոր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Արցախի հայության դէմ շղթայազերծուած պատերազմին (2020-2023) ու որպես դրա հետեւանք շուրջ 120.000 արցախցիների իրենց պատմական հողերից բռնագաղթին, Արցախի մեջ հայկական կրոնական ու մշակութային կառոյցների ու կոթողների ծրագրված քանդումին եւ Արցախի քաղաքական ղեկավարության ապօրինի գերեվարության գծով:
Արդարեւ, որպէս Աստուծոյ եւ մեր ժողովուրդին ծառայության նվիրուած հոգեւոր պետեր եւ արդարության, խաղաղության ու մարդկային իրավունքների պաշտպանության հանձնառու առաջնորդներ, չենք կարող լուռ մնալ Ասրբեջանի կողմից Արցախի հայության իրաւունքների բռնաբարման եւ միջազգային համայնքի անտարբերութեան դիմաց: Արդ, կոչ կ՚ուղղենք մեր եկեղեցիներու հոգեւոր առաջնորդներուն եւ համայնքային ղեկավարութեանց.-
ա) COP29 միջազգային համագումարի նախօրյակին ու անոր աշխատանքների ընթացքին հատուկ կարեւորությամբ արծարծելու Արցախի հայության նկատմամբ շարունակվող անարդարությունը, հատկապէս շեշտելով՝ միջազգային երաշխաւորությամբ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնիշխանությունը վերահաստատելու Արցախի ժողովուրդի արդար իրավունքը:
բ) Մեր բոլոր կարելիությունները առավելագոյն չափով ի սպաս դնելու Արցախի հայության իրավունքների պաշտպանութեան՝ քաղաքական, պետական, դիվանագիտական, միջ-կրոնական ու միջ-եկեղեցական շրջանակներից ներս՝ հարաբերական ու տեղեկատվական միջոցների լայն օգտագործումով:
գ) Եկեղեցիներէն ներս արարողութիւնների ու հավաքական պաշտամունքների ընթացքին աղօթելու Արցախի քաղաքական բանտարկյալներուն եւ զինվորական գերիների շուտափույթ ազատ արձակման համար:
Գտնվում ենք մեր ազգի պատմության ճակատագրական մի հանգրվանում: Շրջապատված ենք բազմաթիվ ու բազմազան տագնապներով: Արդ, համահայկական օրակարգի մը շուրջ մեր ազգի ուժերի համախմբումը ավելի քան հրամայական է: Լինե՛նք խոհեմ ու հեռատես՝ ազգի ու Հայրենիքի ընդհանրական ու գերագույն արժեքները ու շահերը գերիվեր նկատելով կողմնակի ու ժամանակավոր նկատումներից:
Կʼաղոթենք, որ Աստուած ամուր ու ապահով պահէ մեր ազգը ու Հայրենիքը՝ հեռու ամեն տեսակ չարիքներից ու վտանգներից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
Ն.Ա.Տ. ՌԱՖԱՅԷԼ-ՊԵՏՐՈՍ ԻԱ. ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔ
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ
ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ՓՕԼ ՀԱՅՏՈՍԹԵԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ
ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ
Շաբաթ, 2 Նոյեմբեր 2024
Անթիլիաս, Լիբանան
