Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին նախազգուշացրել է պետության հակառակորդներին, ներառյալ ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որ «ջախջախիչ պատասխան» կստանան Իրանի եւ «դիմադրության ճակատի» դեմ իրենց գործողությունների համար, տեղեկացրել են Tasnim-ը եւ ԻՐՆԱ-ն։
Գերագույն առաջնորդի խոսքով՝ «Իրանն անպայման կանի անհրաժեշտ ամեն բան իմպերիալիզմի դիմակայությունը պատրաստելու համար զինվորականների, սպառազինությունների կամ քաղաքական գործողությունների իմաստով»։
Այաթոլա Խամենեին նշել է, որ ներկայում երկրի պաշտոնատար անձինք ջանքեր են գործադորւմ «գլոբալ մեծամտությանն ու հանցավոր համակարգին դիմակայելու համար, որը ներկայում կառավարում է աշխարհակարգը, եւ նրանք անպայման բոլոր ջանքերը կգործադրեն այս ուղղությամբ՝ ավելացնելով, որ դա վրեժի հարց չէ, այլ տրամաբանական քայլի հարց, որը համապատասխանում է կրոնին եւ միջազգային իրավունքին»։