Ռուսական աշխարհագրական ընկերությունից (RGS) հայտնում են, որ Արկտիկայում գտնվող Մեսյացև կղզին ջրի տակ է անցել:
Կղզու անհետացումը որոշվել է արբանյակային պատկերներով դպրոցականների և միջտարածաշրջանային ծրագրի «RISKSAT» խմբի ուսանողների կողմից՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Կուչեյկոյի ղեկավարությամբ:
«Կղզին ամբողջությամբ հալվել է, ինչը պահանջում է նավիգացիոն քարտեզների ուղղում»,- ասել է Կուչեյկոն։
Ռուսական աշխարհագրական ընկերության կայքը հայտնում է, որ Մեսյացև կղզին ձևավորվել է համանուն թերակղզուց մինչև 1995 թվականը Եվա-Լիվ ավելի մեծ կղզու սառցադաշտի հալման արդյունքում։ Այս մասին են վկայում արբանյակային պատկերները։
2015 թվականի օգոստոսին Մեսյացև կղզու տարածքը կազմում էր մոտ 53 հա։ 2024 թվականի օգոստոսին նկարում պատկերված էր երեք հեկտար մակերեսով սառցե կղզի։ Մեկ ամիս անց կղզին ամբողջովին անհետացավ լուսանկարներից։
Կղզին մշտադիտարկող թիմը կարծում է, որ կլիմայի փոփոխությունն է եղել դրա անհետացման պատճառը:
